Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակվել է քարաթափման հետևանքով

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գերատեսչությունից հայտնում են, որ ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

Leave a comment