Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններին չի մասնակցի «սպառնալիքների ստվերի տակ». Ղալիբաֆ

Քաղաքականություն

21.04.2026 | 12:24

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում, քանի որ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Թեհրանը դեմ է սպառնալիքների ներքո հետագա բանակցություններին։

«Շրջափակում սահմանելով և հրադադարը խախտելով՝ Թրամփը ցանկանում է այս բանակցային սեղանը վերածել հանձնվելու սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես ինքն է հարմար համարում։ Մենք չենք ընդունում սպառնալիքների ստվերի տակ բանակցությունները և վերջին երկու շաբաթների ընթացքում պատրաստվում են նոր խաղաքարտեր ցուցադրել մարտադաշտում»,- գրել է նա X-ում։

Մինչ այդ, Axios-ը հաղորդել է, որ Իրանի պատվիրակությունը գերագույն առաջնորդից «կանաչ լույս» է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment