Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան

Քաղաքականություն

21.04.2026 | 10:28

Այսօր Ադրբեջանը դիզելային վառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների  տվյալներով՝ բեռը կազմված է 16 վագոնից։

Ադրբեջանից Հայաստան ուղիղ մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Ադրբեջանից Հայաստան վերջին անգամ ապրիլի 14-ին էր բեռ ուղարկվել՝ 1298 տոննա դիզելային վառելիքով 22 վագոն։ Այդ երկրից տարածքով Հայաստան նաև հացահատիկ և պարարտանյութ է մատակարարվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment