Իրանում ԵՄ դեսպանները կանչվել են ԱԳՆ. Էսմայիլ Բաղա > Լուրեր Հայաստանից

Թեհրանում հավատարմագրված Եվրամիության բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն, ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան եվրոպացի դեսպաններին ԱԳՆ կանչելը նվազագույն քայլն է, և այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն։

«Մենք քննարկում ենք բազմաթիվ պատասխան քայլեր, և մշակել ենք մի շարք տարբերակներ։ Այս տարբերակներն առաջարկվել են որոշում կայացնող մարմիններին։ ԵՄ-ի անօրինական և սխալ որոշմանն արձագանքելու միջոցառումների վերաբերյալ որոշում կարող է կայացվել առաջիկա օրերին»,- հայտարարել է Բաղային։

Leave a comment