https://arm.sputniknews.ru/20260421/khndrum-em-ditarkel-dzer-ev-haj-gerineri-harazatneri-ajcy-baqu-vardanjany-dimel-e-mipin-101200457.html
Խնդրում եմ դիտարկել Ձեր և հայ գերիների հարազատների այցը Բաքու. Վարդանյանը դիմել է ՄԻՊ–ին
Խնդրում եմ դիտարկել Ձեր և հայ գերիների հարազատների այցը Բաքու. Վարդանյանը դիմել է ՄԻՊ–ին
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանը զրուցել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, որի ընթացքում օմբուդսմենը նշել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու… 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T10:46+0400
2026-04-21T10:46+0400
2026-04-21T10:46+0400
ռուբեն վարդանյան
բաքու
հհ միպ
հայ գերիներ, անհետ կորածներ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663832_0:0:2003:1128_1920x0_80_0_0_c2e31d3810532f9415e42e8b5bf78645.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին խնդրելով դիտարկել նրա, ինչպես նաև Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։Վարդանյանը նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել է կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իրեն և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այդ նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։Վարդանյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։Նա ընդգծել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իր բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։Այս առումով Վարդանյանը խնդրել է Մանասյանին հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663832_223:0:2003:1335_1920x0_80_0_0_c90cfb5e96bd30717d14aa480d459eab.jpg.webp
ռուբեն վարդանյան, բաքու, հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), ուղերձ
ռուբեն վարդանյան, բաքու, հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), ուղերձ
Ռուբեն Վարդանյանը զրուցել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, որի ընթացքում օմբուդսմենը նշել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին խնդրելով դիտարկել նրա, ինչպես նաև Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Վարդանյանը նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել է կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իրեն և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այդ նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև»,–նշել է Վարդանյանը։
Վարդանյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իր բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։
Այս առումով Վարդանյանը խնդրել է Մանասյանին հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։