Հայ բռնցքամարտիկները սկսել են պայքարը Բրազիլում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում։
Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած երեք հայ բռնցքամարտիկներն էլ հաղթել են։
հաղթանակ են տարել Արթուր Բազեյանը (60 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Արարատ Հարությունյանը
Արթուր Բազեյանը (60 կգ) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է արգենտինացի Սանտիագո Կելիեսին, Արարատ Հարությունյանը (70 կգ) պարտության է մատնել թուրք Զակարիա Ռոմդհանիին, իսկ Նարեկ Մանասյանն (90 կգ) ուժեղ է գտնվել Վենեսուելան ներկայացնող Վիլմեռ Ռոյասից։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։ Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։