Բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը կտեղադրվի Երևանում

https://arm.sputniknews.ru/20260421/barerar-levvon-hajrapetjani-hushatakhtaky-kteghadrvi-erevanum-101199860.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/910/42/9104283_0:0:2049:1537_1920x0_80_0_0_a050c37495507540c990e3aef22d5e01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն հայրապետյան, փողոց, արցախ, երևան, երևանի քաղաքապետարան

լևոն հայրապետյան, փողոց, արցախ, երևան, երևանի քաղաքապետարան

Բաժանորդագրվել

2008 թվականի հոկտեմբերի 16-ին Շուշիում և Գանձասարում բարերարը կազմակերպել է 700 զույգի պսակադրություն։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանի Մոսկովյան փողոցում կտեղադրվի հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ավագանին։

Սա օրակարգի չզեկուցվող հարցերից էր։

Այն տեղադրվելու է Մոսկովյան փողոցի 31 հասցեում։

Հուշատախտակը փակցնելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացի Ալեքսան Բաբայանը: Հուշատախտակի տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու է ընտանիքի կողմից:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, աշխատել է որպես լրագրող, հիմնել է «Սոբեսեդնիկ» հրատարակչատունը։

Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվել է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 2000-2002թթ. գործարարի միջոցներով վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար): 2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։

2008 թվականի հոկտեմբերի 16-ին, ԼՂՀ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Հայրենի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանը հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ 2011 թվականին Հայրապետյանը պարգևատրվել է Պատվո շքանշան պարգևով:

2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին:

Leave a comment