Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դшնակահարելու մասին

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Leave a comment