21.04.2026 | 09:30
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին: Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը: