Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական դինամիկան պետք է պահել. Գրոնո


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել Եվրամիության աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կապակցվածությանը:


 


«Կարևոր է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան և օգտագործել Հայաստան-Թուրքիա կարգավորման հնարավորությունները», – նշել է նա:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


 


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան


 

Դիտումների քանակ3

Leave a comment