Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Քաղաքականություն
Պաշտոնական

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։

 

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։ 

 

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրապական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի։

 

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։ 

Leave a comment