Էրդողանը սոցցանցերն անվանել է «կոյուղի», որն ազդում է երեխաների վրա

https://arm.sputniknews.ru/20260420/erdvoghany-svoccancern-anvanel-e-kvojughi-vorn-azdum-e-erekhaneri-vra-101193912.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_45:0:1378:1000_1920x0_80_0_0_f6dd0821c9788c6a3ff41a1f80685471.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, դեռահաս, թուրքիա, վարժարան, ահաբեկչություն

ռեջեփ թայիփ էրդողան, դեռահաս, թուրքիա, վարժարան, ահաբեկչություն

Բաժանորդագրվել

Ութերորդ դասարանցին ապրիլի 15-ին կրակ էր բացել Ղահրամանմարաշի դպրոցներից մեկում։ Արդյունքում զոհվել էր ինը մարդ, այդ թվում՝ ութ աշակերտ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով դպրոցներում տեղի ունեցող զինված միջադեպերը, հայտարարել է, որ սոցիալական ցանցերը կործանարար ազդեցություն են ունենում երեխաների և դեռահասների վրա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշ հարթակներ վերածվում են իսկական «կոյուղու»՝ այլասերելով մեր երեխաների մտքերը»,-ասել է նախագահը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ թվային միջավայրն ավելի ու ավելի է դուրս մղում ավանդական շփումն ընտանիքում։

«Մենք հաճախ չենք պատկերացնում, թե ում հետ և ինչպես են շփվում մեր երեխաները վիրտուալ աշխարհում, երբ կողքի սենյակում են, իսկ ծնողների հետ անցկացրած ժամանակը զիջում է էկրանների առջև անցկացրած ժամանակին»,-նշել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ թվային հարթակների ազդեցությունը դառնում է համակարգային. թվային ընկերները, ուսուցիչները և նույնիսկ «ծնողները» գնալով ավելի շատ են մասնակցում աճող սերնդի բնավորության ձևավորմանը, իսկ անվերահսկելի ինտերնետի և մանիպուլյատիվ ալգորիթմների համադրությունը չափազանց բարդ իրավիճակ է ստեղծում։

Հիշեցնենք` ութերորդ դասարանցի մի տղա ապրիլի 15-ին կրակ էր բացել Ղահրամանմարաշի դպրոցներից մեկում։ Արդյունքում զոհվել էր ինը մարդ, այդ թվում՝ ութ աշակերտ, 13 տուժածներ դեռ հիվանդանոցներում են, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակվողն ինքնասպան է եղել։

Դրանից մեկ օր առաջ նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել էր Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շանլըուրֆա նահանգում գտնվող վարժարանի վրա, միջադեպի հետևանքով տուժել էր 16 մարդ, զոհեր չկային։ Դեպքի մասին հայտնել էր նահանգապետ Հասան Շըլդաքը։

Ներքին գործերի և ազգային կրթության նախարարների, նահանգապետների, ոստիկանության և ժանդարմերիայի ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արդյունքում, որի ընթացքում քննարկվել է ուսումնական հաստատությունների անվտանգությունը, որոշվել է երկրի յուրաքանչյուր դպրոցի պաշտպանությունն ապահովել առնվազն երկու ոստիկանով։ Անհրաժեշտության դեպքում պահպանությունը կուժեղացվի։

Leave a comment