Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

https://arm.sputniknews.ru/20260420/aleqsandra-grigvorjany-dardzel-e-tsanramarti-evrvopaji-pvokhchempivon-101192918.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101192443_31:0:1364:1000_1920x0_80_0_0_4f0bf3719bc53d9ecdc48c2832171eef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ծանրորդ, ալեքսանդրա գրիգորյան, մեդալ, փոխչեմպիոն, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ծանրամարտիկ

ծանրորդ, ալեքսանդրա գրիգորյան, մեդալ, փոխչեմպիոն, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ծանրամարտիկ

Բաժանորդագրվել

Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 210 կգ արդյունք։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել գյումրեցի ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ հաջող հանդես գալով Բաթումիում ընթացող ծանրամարտի մեծահասակների առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

55 կգ քաշային կարգում մրցող մարզուհին երկամարտում գրանցել է 210 կգ արդյունք (91+119), ինչը նրան ապահովել է պատվո երկրորդ հորիզոնականը։

Պոկում վարժությունում Գրիգորյանը հաջողությամբ բարձրացրել է 88 և 91 կգ կշռող ծանրաձողերը՝ այս փուլում զբաղեցնելով 4-րդ տեղը։ Իսկ հրում վարժությունում հանդես է եկել ավելի վստահ՝ հերթականությամբ բարձրացնելով 115 և 119 կգ և նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

Հատկանշական է, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց էր տվել 202 կգ արդյունք (85+117), իսկ այս տարի կարողացել է բարելավել իր ցուցանիշը՝ ևս մեկ քայլ առաջ գնալով միջազգային մրցահարթակում։

Leave a comment