https://arm.sputniknews.ru/20260420/mipn-ardzaganqel-e-pashinjani-shun-u-shangjal-vorakmann-u-khvosqi-mshakujtin-101190733.html
ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթին
ՄԻՊ–ն արձագանքել է Փաշինյանի «շուն ու շանգյալ» որակմանն ու խոսքի մշակույթին
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` չի կարող թույլատրելի համարվել կամ գովերգվել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T19:06+0400
2026-04-20T19:06+0400
2026-04-20T19:06+0400
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
անահիտ մանասյան
նիկոլ փաշինյան
շուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_0:75:1500:919_1920x0_80_0_0_9b6d8024bf8a282f3d5ca9e769c3a2f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Չկա որևէ դերակատար, որը չի օգտագործում խոսքի արգելված տեսակներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր ընտրողներին «շուն ու շանգյալ» որակելուն։ՄԻՊ-ը նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանի կողմից համացանցում քաղաքացուն հայհոյելու դեպքին՝ նշելով, որ սա ևս անթույլատրելի է համարում։«Որպես ՄԻՊ՝ չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Եվ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում՝ իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքից, թե՛ վիրավորանք պարունակող խոսքից, թե՛ ոչ իրավաչափ խոսքի տարբեր դրսևորումներից»,– նշեց նա։Ինչ վերաբերում է իր կողմից նման խոսույթի կանխարգելմանը միտված քայլերին՝ ՄԻՊ-ը նշեց, թե իր աշխատանքի գործիքները սահմանված են Սահմանադրությամբ և օրենքով։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հակազդում են անընդհատ ու հրապարակային նման երևույթների անթույլատրելի լինելու մասին խոսելով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_f4a6ec70f82c4385b9c1f1e678271487.jpg.webp
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, նիկոլ փաշինյան, շուն
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, նիկոլ փաշինյան, շուն
Անահիտ Մանասյանի խոսքով` չի կարող թույլատրելի համարվել կամ գովերգվել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Չկա որևէ դերակատար, որը չի օգտագործում խոսքի արգելված տեսակներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր ընտրողներին «շուն ու շանգյալ» որակելուն։
«Մշտապես բոլոր դերակատարների առումով ես կոչ եմ անում, որպեսզի ձեռնպահ մնան նման ձևակերպումներից։ Իմ կոչը բոլորին է վերաբերում, և ես շատ կարևորում եմ, որ իմ ձայնն այս հարցում լսելի լինի, այդ թվում՝ գործադիր իշխանության կողմից»,– ասաց Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանի կողմից համացանցում քաղաքացուն հայհոյելու դեպքին՝ նշելով, որ սա ևս անթույլատրելի է համարում։
«Որպես ՄԻՊ՝ չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Եվ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում՝ իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքից, թե՛ վիրավորանք պարունակող խոսքից, թե՛ ոչ իրավաչափ խոսքի տարբեր դրսևորումներից»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է իր կողմից նման խոսույթի կանխարգելմանը միտված քայլերին՝ ՄԻՊ-ը նշեց, թե իր աշխատանքի գործիքները սահմանված են Սահմանադրությամբ և օրենքով։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հակազդում են անընդհատ ու հրապարակային նման երևույթների անթույլատրելի լինելու մասին խոսելով։