Մայիսի 5-ին քաղաքացիների սպասարկման որոշ բաժիններում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի․ Երևանի քաղաքապետարան

Մայիսի 5-ին քաղաքացիների սպասարկման որոշ բաժիններում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի․ Երևանի քաղաքապետարան

Հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին ՀՀ-ում մեծածավալ միջոցառումները և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի: 

 

Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:

Leave a comment