Հունգարիայի նորընտիր վարչապետի առաջարկը պաշտոնաթող Օրբանին


Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը ընտրություններում պարտված Վիկտոր Օրբանին առաջարկել է առաջադրվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին: Այն այժմ զբաղեցնում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:


Ըստ Մադյարի՝ Օրբանն ունի տեսլական և կոշտ քաղաքականություն միգրացիայի հարցում։ «Նա ժողովրդականություն է վայելում սովորական մարդկանց շրջանում։ Մինչ արևմտյան քաղաքական գործիչները ստում էին ժողովրդին, հենց Օրբանն էր, որ նրանց ճշմարտությունն ասաց միգրացիայի մասին»,- ասել է Մադյարը հունգարական Telex լրատվական պորտալին տված հարցազրույցում։


Հիշեցնենք, որ ժողովրդականություն վայելող Օրբանը պարտվեց ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: Մադյարի «Տիսա» կուսակցությունը Ազգային ժողովում (միապալատ խորհրդարան) հաղթել է 199 տեղերից 141-ը։ Իսկ Օրբանի գլխավորած «Ֆիդես»-ի ու Քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցության իշխող դաշինքը ստացել է 52 տեղ։

Leave a comment