https://arm.sputniknews.ru/20260420/amn-patvirakutjunn-ughevvorvel-e-islamabad-irani-het-banakcelu-tramp-101190087.html
ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. Թրամփ
ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու. Թրամփ
Sputnik Արմենիա
Միացյալ Նահանգների առաջնորդը ակնարկել է, որ պատրաստ է Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի: 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T18:26+0400
2026-04-20T18:26+0400
2026-04-20T18:26+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
պակիստան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b1ed2f1197112b094b57e6f6bebc0057.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գխավորությամբ, ուղևորվել է Պակիստան` Իրանի հետ բանակցելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է «The New York Post» թերթին:«Ենթադրվում է, որ մենք բանակցություններ կանցկացնենք», – կարճ հարցազրույցում ասել է Թրամփը՝ հերքելով բանակցությունների տապալման մասին կասկածները:Նա հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները:Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանդիպման ժամանակացույցը ցույց է տալիս բանակցությունների հրատապությունը, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին:Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է վճռական դիվանագիտական քայլի՝ Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:«Ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ… Եթե ցանկանան հանդիպել, իսկ մենք շատ կարող մարդիկ ունենք, բայց ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c2d3cd83f0f445ed514eb9dfa339775e.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան, դոնալդ թրամփ
Միացյալ Նահանգների առաջնորդը ակնարկել է, որ պատրաստ է Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:
«Ենթադրվում է, որ մենք բանակցություններ կանցկացնենք», – կարճ հարցազրույցում ասել է Թրամփը՝ հերքելով բանակցությունների տապալման մասին կասկածները:
Նա հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանդիպման ժամանակացույցը ցույց է տալիս բանակցությունների հրատապությունը, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին:
Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է վճռական դիվանագիտական քայլի՝ Իրանի ղեկավարության հետ ուղիղ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի:
«Ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ… Եթե ցանկանան հանդիպել, իսկ մենք շատ կարող մարդիկ ունենք, բայց ես նրանց հետ հանդիպելու խնդիր չունեմ», – ասել է ԱՄՆ նախագահը: