Այսօր ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի, Կուրսկի մարզերի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքներում խոցել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ապրիլի 20-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի, Կուրսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի տարածքներում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք», – ասված է հաղորդագրության մեջ: