Որքա՞ն է անհավանական պատերազմի «գրեթե անհավանական» ռիսկը. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Որքա՞ն է անհավանական պատերազմի «գրեթե անհավանական» ռիսկը։

Հունվարի 20-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հրապարակեց 2026-ի անվտանգային ոլորտի հնարավոր զարգացումների մասին իր կանխատեսումները։

Ըստ զեկույցի հեղինակների 2026թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր մասշտաբների ռազմական բախումները «գրեթե անհավանական են»։

Սա կարող է շատ լավ նորություն թվալ, մինչև այն պահը, երբ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչ է ասել «գրեթե անհավանական» ըստ ԱՀԾ-ի։

Այդ հարցին պատասխանում է զեկույցի 4-րդ էջում զետեղված աղյուսակը։ Ըստ հեղինակների «գրեթե անհավանական» են համարվում 10–20%% հավանականությամբ իրադարձությունները։

Որպեսզի հստակ հասկանալի լինի. դա մոտավորապես հավասար է 6 փամփշտանոց ռևոլվերի մեջ 1 փամփուշտ դնելով «ռուսական ռուլետկա» խաղի մահացու ելքի հավանականությանը։

Կա՞ մարդ, որ անկեղծ համարում է, թե ռուսական ռուլետկայում մահացու ելքը «գրեթե անհավանական» է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment