ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրից հետո․ Մասադիկով

Քաղաքականություն

20.04.2026 | 15:04

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք թուլացնում մեր ուշադրությունը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի նկատմամբ։  Այնտեղ խաղաղության և կայունության որոնումները, կարծես, շարունակվում են։ Մենք արձանագրում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական ​​խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հուսալի ուղի է»,- հայտարարել է նա։

Նշենք, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment