ՀԱՊԿ–ը պատրաստ է վերականգնել ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը. գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20260420/hapky-patrast-e-verakangnel-eahk-i-het-pvokhgvortsakcutjuny-glkhavvor-qartughar-101177682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96273963_0:0:1024:769_1920x0_80_0_0_42b955b82b6cf7112a423b070b08dd28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եահկ, թաալաթբեկ մասադիկով

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եահկ, թաալաթբեկ մասադիկով

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարների հանդիպում է նախատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերականգնել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ շփումները կասեցվել էին։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ուշադիր հետևում ենք ԵԱՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Պատրաստ ենք վերսկսել փոխգործակցությունը։ Այս կառույցի հետ շփումները դադարեցվել են ոչ մեր նախաձեռնությամբ», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդում։

Նրա խոսքով՝ մայիսին «ՀԱՊԿ. Միասին հանուն խաղաղության և կայունության» թեմայով կլոր սեղան կանցկացվի։

«Նախատեսվում է իմ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ», – հավելել է Մասադիկովը։

ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը կազմակերպությանը։

ՀԱՊԿ–ը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ակնկալում. Մասադիկով

Leave a comment