Արդեն հասանելի է 2026 թվականի ապրիլի 22-ին կայանալիք Robust Armenia 2026 կոնֆերանսի օրակարգը, որի կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն:
Կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»:
Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Robust Armenia 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը:
Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.
https://skill.am/robust-armenia-2026
Ստորեւ ներկայացված է կոնֆերանսի օրակարգը:
***
Ապրիլի 22, 2026թ., Երեւան,
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ
ՕՐԱԿԱՐԳ
09:00-09:30` ԳՐԱՆՑՈՒՄ
09:30-09:35՝ Բացման խոսք
Արա Թադեւոսյան, Մեդիամաքս
09:35-09:40՝ Ջոն Հոբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակի պրեզենտացիա
Աննա Սաղաբալյան, ԶՊՄԿ
09:40-11:00՝ Պանելային քննարկում. «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»
Մասնակիցներ՝
• Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն
• Արթուր Պեպանյան, Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր
• Վաղինակ Ստեփանյան, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ
• Անի Պապյան, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար
Մոդերատոր՝ Աննա Սաղաբալյան
11:00-11:30՝ Սուրճի ընդմիջում
11:30-12:50 Պանելային քննարկում. «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»
Մասնակիցներ՝
• Էլինա Մարգարյան, Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն
• Արսեն Բազիկյան, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ
• Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար
• Արմեն Սաքապետոյան, GreenInvest.ai նախագծի հեղինակ
Մոդերատոր՝ Արա Թադեւոսյան
12:50-12:55՝ ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ