ՀԱՊԿ–ը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն է ակնկալում. Մասադիկով

https://arm.sputniknews.ru/20260420/hapky-haravajin-kvovkasum-kajun-khaghaghutjun-e-aknkalum-masadikvov-101177125.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_91588e7504cf820cb7f47f08ca344282.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է` կազմակերպությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն կբերի։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

«Հուսադրող միտումներ ենք արձանագրում՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հուսալի ճանապարհ է», – ասել է Մասադիկովը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment