Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է կայունության համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադիր լինել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ, ասել է միության գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը։

«Մենք տեսնում ենք հուսադրող միտումներ երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար», – նշել է Տալատբեկ Մասադիկովը Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ 

 

Leave a comment