Քաղաքականություն
20.04.2026 | 13:31
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ, գրում է France 24-ը։
«Այս պահին մենք բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Այս մեկնաբանությունը հաջորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալության կողմից ավելի վաղ տարածած հաղորդագրությանը, որը հղում էր կատարում միջնորդական գործընթացին ծանոթ երկու պակիստանյան աղբյուրների, որ իրանական պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ չնայած Հորմուզի նեղուցում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններին։
Վաշինգտոնը և Թեհրանն այս ամսվա սկզբին բանակցություններ են վարել Պակիստանում՝ երկարատև համաձայնության հասնելու նպատակով, հաղորդվել էր Իսլամաբադում բանակցությունների մեկ այլ փուլի համար նախապատրաստական աշխատանքների մասին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ուղիները՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխազդեցություններում զգոնությունն ու անվստահությունն «անհերքելի անհրաժեշտություն» են, հայտնում է IRNA պետական լրատվամիջոցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի