Հայաստանի որոշ գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր. զգուշացում

Բաժանորդագրվել

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում անձրև է սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանի որոշ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Այս մասին զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված` ապրիլի 20–21–ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց Ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` կենտրոնն այսօր նաև տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասին ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Leave a comment