Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում

Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։

Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։ 

Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։

Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։

Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը։

Leave a comment