Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել ԵԱ-ում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Չեմպիոն է դարձել 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8 միավորով կիսել են 5-23-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը 8 միավորով զբաղեցրել է 23-րդ տեղը:

Առաջնության ընթացքում Արսեն Դավթյանը լրացրել է իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման:

Հայաստանը ներկայացնող շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները.

ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր

ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր

ՄՎ Արսեն Դավթյան՝ 8 միավոր

ՄԳ Էմին Օհանյան՝ 7.5 միավոր

ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր

ՄԳ Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր

ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր

ՄՎ Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր

ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր

ՖՎ Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր

ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր

ՖՎ Հայկ Երիցյան՝ 5 միավոր

Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր

Leave a comment