ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունը ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը եւ ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ 

Բանկից հայտնել են, որ սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ եւ հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ եւ հարմարավետ վճարումներ։

Ռուսաստանից այցելուների թվի աճի ֆոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները՝ դարձնելով երկրի տարածքում վճարման գործընթացն առավել հարմարավետ։ Բանկը շարունակում է մնալ տեղական շուկայում միակը, որն ընդունում է «МИР» վճարային համակարգի քարտեր։ Սա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց կանխիկի օգտագործման վճարել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում եւ սպասարկման կետերում։ Բացի այդ, բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով «МИР»–ի քարտապանները կարող են կանխիկացնել գումարներ ավելի շահավետ փոխարժեքով։

Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով՝ երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացի է։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։

Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը եւ աջակցում է զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։ Բանկի POS-տերմինալների ցանցը շարունակում է ակտիվորեն աճել․ վերջին տարվա ընթացքում գործող տերմինալների թիվն ավելացել է 76%-ով՝ հատկապես առեւտրի, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Զուգահեռ բանկը զարգացնում է նաեւ Ինտերնետ-էկվայրինգը․ միացված սարքերի քանակն աճել է 117%-ով, ինչն արտացոլում է օնլայն վճարումների նկատմամբ աճող պահանջարկը։

«Տուրիզմի աճն անմիջականորեն ազդում է վճարային ենթակառուցվածքի պահանջների վրա․ բիզնեսի համար կարեւոր է առաջարկել հաճախորդների համար սովորական վճարման եղանակներ։ Մենք զարգացնում ենք էկվայրինգը որպես գործիք, որն օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդների աճող հոսքը։ Էկվայրինգը բիզնեսին օգնում է ավելացնել վաճառքները, ինչը դրական ազդեցություն ունի թե՛ հաճախորդների, թե՛ Հայաստանի տնտեսության վրա։ 2026թ. մեր ծրագրերում նախատեսված է նոր էկվայրինգային պրոդուկտների գործարկում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների առանձնահատկությունները, ինտեգրացիաների զարգացումը եւ սակագների հետագա օպտիմալացումը», – նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում Ինտերնետ-էկվայրինգի զարգացմանը։ Բանկը ներդնում է օնլայն բիզնեսի համար նախատեսված լուծումներ՝ կայքում վիրտուալ վճարային համակարգ (V-POS) եւ վճարումների կատարում հղումով (E-com)։ Սա բիզնեսներին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ուղիները եւ պարզեցնել վճարումների ընդունման գործընթացը։ Օգտատերերի համար այս լուծումներն ապահովում են ծառայությունների դիմաց նախապես վճարելու հնարավորություն, այդ թվում՝ հյուրանոցների ամրագրում «МИР» քարտերով՝ դարձնելով ուղեւորությունների պլանավորումն ավելի հարմարավետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment