«Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ»․ ՈՒՂԻՂ

«Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ» թեմայով։

Բանախոսներ՝

Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ,
Յուրի Մովսեսյան, «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող:
ՀՀ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը սահմանում է՝ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-ից մինչև 35 տարեկան քաղաքացին: Հայաստանում երիտասարդները կազմում են բնակչության գրեթե մեկ երրորդը, ինչը նշանակում է՝ երիտասարդությունը Հայաստանում սոցիալական և քաղաքական զգալի ուժ է:

Երիտասարդների քաղաքական ակտիվությունն առաջին հայացքից այնքան էլ մեծ չէ. ամեն դեպքում՝ 2018 թ.-ից այս կողմ: Նրանք առավելապես ակտիվ են ոչ ֆորմալ հարթակներում՝ սոցիալական ցանցեր, քաղաքացիական նախաձեռնություններ, բողոքի ակցիաներ։

Այս հակասությունը առաջացնում է հարցեր՝ որքանո՞վ են քաղաքական գործընթացները հասկանալի և վստահելի նրանց համար, որքանո՞վ են երիտասարդները ներգրավված կուսակցություններում, բավարար ներկայացվա՞ծ են երիտասարդները պետական՝ որոշում կայացնող մարմիններում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցությունը կամ պասիվությունը կարո՞ղ է որոշիչ լինել:

Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:

Leave a comment