Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։

Շիրակի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Leave a comment