Նուբարաշեն աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ


Ապրիլի 18-ին՝ 18:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կային տուժածներ։


1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:


 


 

Դիտումների քանակ13

Leave a comment