Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել


Ապրիլի 20-ին՝ ժամը 01։06-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ ժամը 01։19-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ։

Leave a comment