Տնտեսությունը դիվերսիֆիկացվում է. Հայաստանում 2025-ին ներդրումներ են արվել 25 երկրից


2025-ին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ են արվել 25 երկրից:


Ոչ միայն դիվերսիֆիկացումն է ակնառու, այլև ներդրումների ծավալի աճը: Ավելի քան 93 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում է եղել նախորդ տարի:


Մեր երկրում բիզնես հիմնելը, ներդրումներ անելը գրավիչ է՝ նկատում են այստեղ գործարարությամբ զբաղվողները:


Էկոնոմիկայի նախարարն էլ ընդգծում է, որ պետությունն ամեն ինչ անում է առողջ բիզնես-միջավայրի ձևավորման համար: Ստեղծված են բոլոր նախադրյալները, որ օտարերկրյա ներդրումները տարեցտարի աճեն:


Շարունակաբար ընդլայնվում է նաև աշխարհագրությունը:


Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ2

Leave a comment