Պետական տարբեր ծրագրեր նպաստում են մանկավարժի աշխատանքի գրավչությանը


Պետությունը խնդիր է դրել ուսուցչի աշխատանքը դարձնել գրավիչ, ու այդ նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում:


Արդեն իսկ կան 700 հազար դրամ ամսական վարձատրությամբ մանկավարժներ:


Կրթության նախարարության ներկայացուցիչն այս համատեքստում ամենաարդյունավետը համարում է կամավոր ատեստավորման ծրագիրը:


Ատեստավորմամբ բարձր կարգը հաստատած ու բարձր վարձատրվող ուսուցիչները մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով. դրական են գնահատում պետության քաղաքականությունը և փորձելու են դարձյալ մասնակցել ավելի բարձր տարակարգի ատեստավորումներին:  

Leave a comment