Ուիթքոֆֆն ու Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններին

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք Իրանի հարցով բանակցություններին: ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չի միանա նրանց, հաղորդել է New York Post-ը։

«Ուիթքոֆֆը և Քուշները մեկնում են Պակիստան՝ բանակցությունների։ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը գլխավորել է բանակցությունների նախորդ փուլը, չի մասնակցի ուղևորությանը», – նշել է հրատարակությունը։

Leave a comment