Մտածում էի, որ կյանքս ավարտված է, հետո միացա Սրբազան պայքարին և ուժ ստացա ապրելու

24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսուհին արցախցի ակտիվ երիտասարդներից Լուսինե Գրիգորյանն է։ Լուսինեն երանությամբ է հիշում Արցախում ապրած օրերը, ասում է, որ անկախ դժվարություններից Արցախում կյանքը հրաշալի էր ու չկրկնվող։

«Անգամ հացի հերթը որոշ ժամանակ անց դարձավ հետաքրքիր արարողություն, որտեղ միմյանց տեսնում էինք, զրուցում։
Երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը, մտածում էի, որ այս անգամ կհաղթենք, ամեն ինչ լավ կլինի»,
-պատմում է Լուսինեն ու հավելում.
«Արցախի դրոշով անցա Հակարին, չէի վախենում մեկից, ով վախկոտի պես սպանել էր իմ հայրենակիցներին։ Արցախից մնացած հուշերը մեր ինքնության վկայություններն են, վստահ եմ, որ հետ ենք գնալու»։

Արցախում թողած հուշերի, արցախյան իրականության, ինչպես նաև Սրբազան պայքարին միանալու որոշման մասին մանրամասները` տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

Leave a comment