Թուրքիան նպատակ չունի Մերձավոր Արևելքում ռազմական դաշինքներ ստեղծել. ԱԳ նախարար

https://arm.sputniknews.ru/20260419/turqian-npatak-chuni-merdzavvor-arevelqum-razmakan-dashinqner-steghtsel-ag-nakharar-101157975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87749970_82:0:1219:853_1920x0_80_0_0_e2dfa91ce3d054e191579be8a8cb1d5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, մերձավոր արևելք, անթալիա, հաքան ֆիդան

թուրքիա, մերձավոր արևելք, անթալիա, հաքան ֆիդան

Բաժանորդագրվել

Թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է տարածաշրջանում նոր դաշինքներ ստեղծելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Թուրքիան նպատակ չունի Մերձավոր Արևելքում ռազմական դաշինքներ ստեղծել, այլ հանդես է գալիս տարածաշրջանում լարվածության նվազեցման օգտին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք նպատակ չունենք մահմեդական երկրների դեմ ռազմական դաշինքներ ստեղծել, ինչպես դա անում է Իսրայելը։ Մեր խնդիրն է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և «կրակը մարելուն»», – ասել է թուրք նախարարը Անթալիայում կայացած համաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանի խոսքով՝ Անթալիայում Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային առանցքային հարցեր և համագործակցության հեռանկարները:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։ Մեր առաջնորդները քաղաքական կամք ունեն զարգացնելու հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, և իրացնելու մեր տարածաշրջանի ներուժը», – նշել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ երկրները մտադիր են շարունակել գոյություն ունեցող ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ ջանքերի համակարգումը:

Leave a comment