https://arm.sputniknews.ru/20260419/irani-zu-hrtirneri-ev-ats-neri-matakararumneri-aragutjunn-atshel-e-ihpk-101157863.html
Իրանի ԶՈւ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումների արագությունն աճել է. ԻՀՊԿ
Իրանի ԶՈւ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումների արագությունն աճել է. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իրանի փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել: 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T18:56+0400
2026-04-19T18:56+0400
2026-04-19T18:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549401_0:87:1600:988_1920x0_80_0_0_e5ab0e01839233056c7b7d73cc0da897.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանական հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարման և բեռնման արագությունն աճել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության սուր փուլին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղ հայտարարություններին հնարավոր առաքման մասին: Նրա խոսքով՝ Թեհրանն առայժմ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549401_179:0:1600:1066_1920x0_80_0_0_3e3b92417f55b527d4b677f874499fff.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ
Իրանի փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանական հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարման և բեռնման արագությունն աճել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության սուր փուլին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
«Հրադադարի ժամանակահատվածում հրթիռային արձակման համակարգերի և ԱԹՍ-ների մատակարարման ու բեռնման արագությունը մեզ մոտ նույնիսկ ավելի բարձր է, քան պատերազմից առաջ։ Տեղեկացնում ենք, որ թշնամին ի վիճակի չէ իր համար նույնպիսի պայմաններ ստեղծել և ստիպված է մաս-մաս զինամթերք մատակարարել աշխարհի մեկ այլ մասից», – ասել է Մուսավին, հաղորդում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղ հայտարարություններին հնարավոր առաքման մասին: Նրա խոսքով՝ Թեհրանն առայժմ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել: