Հայկական խոհանոցը պարզապես բաղադրատոմսեր չեն, այլ սերունդների կենդանի հիշողություն և ընտանեկան ծիսակարգեր. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական խոհանոցը պարզապես բաղադրատոմսեր չեն, այլ սերունդների կենդանի հիշողություն և ընտանեկան ծիսակարգեր։ Հնագույն պանրխաշից, որով դիմավորում էին հյուրերին Շիրակի դաշտավայրում, մինչև իշլի քյուֆթա, որը միավորում է ընտանիքները մեկ սեղանի շուրջ, և ավելուկ, որը մեզ վերադարձնում է մանկություն։ Այս ուտեստները, որոնք պատրաստվել և ներկայացվել են Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի շեֆ խոհարար Ավետ Իսախանյանը կողմից, բացահայտում են ավանդույթների խորությունն ու հայկական գաստրոնոմիայի իսկական բնավորությունը։
Պանրխաշ
Պանրխաշը հնագույն հայկական ուտեստ է, որը ավելի շատ բնորոշ է Շիրակի դաշտի բնակչությանը, և ունի իր պատրաստման արարողակարգը։ Անունը ծագել է ուտեստի բաղադրիչների անունների համադրումից՝ պանիր և խաշել բառերից։ Այն համարվել է հյուր ընդունելու տարածված կերակուրներից։ Ներառում է իր մեջ թել պանիր, եռացրած ջուր, լավաշ և յուղով կամ կարգով տապակած սոխ։
Բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, հյուրերը հերթականությամբ դրանք լցնում են ափսեի մեջ, ապա տան տիրուհին բերում է լավ կարմրացրած սոխառածը։ Միմյանց բարի ախորժակ մաղթում և վայելում։
Պատրաստվելիք օգտագործվել է Երեմյան ապրանքանիշի թել պանիր, որը հասանելի է միայն Լավաշ ռեստորանում տեղակայված ֆիրմային խանութում։
Սպաս իշլի քյուֆթայով
Իշլի քյուֆթան ունի հին արմատներ, որոնք հասնում են պատմական Հայաստանի Վանի, Կարինի (Էրզրում) և Կարսի շրջաններ։ Տարիների ընթացքում բաղադրատոմսը զարգացել է և դարձել սիրված ուտեստ ողջ հայկական խոհանոցում։
Հայկական մշակույթում իշլի քյուֆթան ոչ միայն սնունդ է, այլև կարևոր ավանդույթ։ Այն պատրաստելու գործընթացը աշխատատար է, և ընտանիքի անդամները հաճախ միասին են պատրաստում՝ ամրապնդելով ընտանեկան կապերը և փոխանցելով խոհարարական հմտությունները սերնդեսերունդ։
Սպասը դարավոր պատմություն ունի հայկական խոհանոցում։ Ի սկզբանե այս ուտեստը ստեղծվել է Հայաստանի գյուղական վայրերում և ավանդաբար պատրաստվել երեք հիմնական բաղադրիչներով՝ մածուն, ջուր և աղ:
Թանով սպասը առողջ և սննդարար ուտեստ է, որը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդիչներով: Սպասի հիմնական բաղադրիչը ՝ մածունը, սպիտակուցի և կալցիումի հիանալի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են ոսկորների և մկանների ամրապնդման համար: Այն նաև պարունակում է պրոբիոտիկներ, որոնք օգնում են բարելավել մարսողությունը և խթանել իմունային համակարգը: Սպասի մեկ այլ հիմնական բաղադրիչը՝ ցորենը հարուստ է մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով, որոնք օգնում են կարգավորել մարսողությունը և խթանում սրտի կանոնավոր աշխատանքը:
Տապակած ավելուկ քամած մածունով
Ավելուկով պատրաստված աղցան կամ ապուր ուտելիս մի պահ մտովի տեղափոխվում ենք մանկություն, հիշում գյուղում անցկացրած օրերն ու տատիկին, որը հատուկ հոգատարությամբ ընտրում էր ավելուկի հատընտիր տերևները, ապա խնամքով ու մեծ սիրով հյուսում դրանք՝ ամեն հյուսքի մեջ ամբարելով սարերի համն ու բույրը։
Ավելուկը հայկական, ավանդական խոհանոցի մասն է կազմում՝ իր բազմանպատակ կիրառությամբ։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։
Համեղ մածունը, ինչպես նաև «Երեմյան» ընկերությունների խմբի սեփական ֆերմայից ստացված բարձրորակ կաթնամթերքը կարելի է ձեռք բերել Երևանի բոլոր սուպերմարկետներից, «Երեմյան» ընկերության ֆիրմային խանութից կամ պատվիրել առաքմամբ։