Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«Սեյրան Օհանյանի խոսքն Ազգային ժողովում շատ խորն էր: Գեներալը հստակ նշեց, թե թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պսշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը…. Ու, թերևս, սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ նիկոլական պատգամավորները չուզեցին կամ չկարողացան 44-օրյա պատերազմում պարտության պատճառներն ու հանգամանքներ բացահայտել:
Օհանյանը նաև հիշեցրեց, որ այն օրերին Արցախում գտնվող նիկոլական պատգամավորներն այնտեղ էին նկարվելու, այլ ոչ թե հարց լուծելու համար…»։