ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է։
Առավոտյան, երբ վարչապետ Փաշինյանը կառավարական առանձնատնից ավանդաբար իր «բարի լույս մաղթելու ու սրտիկելու» տեսանյութն էր հրապարակում, կադրում երևում է Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 29 տարի համատեղ կյանքից հետո փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը տեսանյութով տեղեկացրեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ «Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- տեսանյութում ասում էր Աննա Հակոբյանը։
Փաշինյանն էլ արձագանքել էր Աննա Հակոբյանին՝ նշելով, որ Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով։
«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել էր Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացմանը։
,