Խորհրդականները խնդրում են Թրամփին լռել. նա չի լսում։
WSJ-ի տվյալներով՝ Թրամփի մերձավոր շրջապատը խնդրում է նրան ավելի քիչ հարցազրույցներ տալ՝ իր հակասական հայտարարությունների պատճառով։
Նա նույնիսկ կարճ ժամանակով համաձայնել է, բայց կրկին վերադարձել իր հին ոճին։ ԱՄՆ նախագահը իմպրովիզացիաներ է անում թե՛ ելույթներում, թե՛ թվիթերում։
Ավելին, թերթը փոխանցում վ, որ Թրամփը մի քանի ժամ գոռացել է իր օգնականների վրա, այն բանից հետո, երբ Իրանը խոցել է ամերիկյան կործանիչը։
ԱՄՆ նախագահը նաև բողոքել է, որ Եվրոպան «չի օգնում»։
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է Իրանի Հարգ կղզին գրավելու գաղափարից՝ վախենալով ծանր կորուստներից և ԱՄՆ զինված ուժերին խոցելի դարձնելուց։