Գյումրիում բոլոր հոգևորականները դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը, այդպես է

Գյումրիում բոլոր հոգևորականները դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։

«Եկեղեցին է հային հայ պահել։ Մեր իշխանությո՞ւնն է զբաղվում հայապահպանության գործով։ Եկեղեցին է անում դրսում և հայրենիքում։ Մենք՝ եկեղեցականներս, շատ ուշադիր ենք հայ ժողովրդի տեսակի պահպանման և զորացման գործում։ Ընտրություններին ժողովուրդն է ցույց տալու, թե որ տեսակին է կողմ կամ որին դեմ»,-ասաց Տեր Հուսիկ քահանան։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment