Կիևում ռուսաստանցի տղամարդը կրակ է բացել անցորդների վր. կա վեց զոհ․ Reuters

Կիևի թաղամասերից մեկում ռուսաստանցի մի տղամարդ կրակ է բացել անցորդների վրա, կա վեց զոհ։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնում են իշխանությունները։

Կրակ բացած անձը ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել է: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կրակոցների դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն։

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել Գոլոսիևսկի շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։

Leave a comment