Էրմիտաժից Ստեփանավան են բերվել 19-րդ դարի վերջին Լոռիում հայտնաբերված ցուցանմուշները

Բաժանորդագրվել

Ցուցահանդեսում ներկայացված է սպասք՝ սափորներ, գավաթներ և այլ ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են 1880-ական թվականներին Մեծ իշխան Գեորգի Ռոմանովի հովանավորությամբ իրականացված պեղումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Էրմիտաժի ցուցանմուշներով ցուցահանդես է բացվել։ Այս մասին հայտնում է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) բացված ցուցահանդեսը կրում է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» խորագիրը:

Ցուցահանդեսում ներկայացված են Պետական Էրմիտաժի հավաքածուներից տնտեսական իրեր (սափորներ, գավաթներ, մանյակներ և այլն), որոնք հայտնաբերվել են Մեծ իշխան, փոխարքայի որդի Գեորգի Միխայլովիչի հովանավորությամբ 1885-1886 թթ. անցկացված պեղումների ընթացքում:

Բացմանը մասնակցել են Երևանում ՌԴ դեսպանատան, ինչպես նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացումից առաջ ցուցադրվել է ուշ բրոնզե դարաշրջանի հնագույն դամբարանների պեղումների մասին պատմող տեսաֆիլմ:

Երաժշտական ողջույնով հանդես է եկել ռուսական «Ռյաբինուշկա» վոկալ համույթը:

Leave a comment