Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

Կարևորելով կրթության դերը և այն առանցքային համարելով արտադրության զարգացման գործում՝ ԶՊՄԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատորների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացը։

Դասընթացը վարեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիմեյա Աղամյանը, ում գործնական և ակադեմիական փորձը հնարավորություն տվեց նյութը ներկայացնել հասկանալի, կիրառական և իրավիճակային օրինակներով։ Դասընթացն անցավ ակտիվ քննարկումներով և հարցուպատասխաններով։

 Մասնակիցներին ներկայացվեց և մանրամասն վերլուծվեց աշխատավայրում հանդիպող իրական դեպքեր, ինչպես նաև դիտարկվեց միջազգային փորձը։

Ծրագրին մասնակցեց 32 աշխատակից՝ ինչպես փորձառու մասնագետներ, այնպես էլ նոր աշխատակիցներ։

Դասընթացները կամփոփվեն քննությունով, որի հաջող հանձնումը կարող է հիմք դառնալ մասնագիտական առաջխաղացման և տարակարգի բարձրացման համար։

ԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում՝ ուղղված արտադրության կայուն զարգացմանը։

Leave a comment