Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել հանցագործին՝ Իրանին շնորհակալություն հայտնելու փոխարեն. «Հեզբոլլահ»

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քամատին քննադատել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին, քանի որ նա շնորհակալություն է հայտնել Իսրայելին, բայց չի ճանաչել Իրանի դերը հրադադարի ապահովման գործում, տեղեկացրել է Al Jazeera-ն։


«Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանին այն բանի համար, որ կարողացավ հասնել հրադադարի միջազգային ճնշման լծակների օգնությամբ,- ասել է Քամատին։- Իր հաղթաթղթերը պահպանելու փոխարեն կառավարությունը քայլ առ քայլ  շարժվում է նվաստացման եւ ինքնիշխանության ոչնչացման ուղղությամբ»։


«Նախագահը շնորհակալություն է հայտնել մարդասպանին եւ հանցագործին, բայց շնորհակալություն չի հայտնել Իրանին մեր փրկության համար։ Լիբանանյան դիմադրության ձեռքը մնում է արձակման կեռիկի վրա։ Համբերության բաժակը լցվել է, եւ ռազմավարական համբերությունն էլ սպառվել է»,- ավելացրել է նա։

Leave a comment