https://arm.sputniknews.ru/20260418/irann-amn-ic-nvor-arajarkner-e-stacel-ev-usumnasirum-e-dranq-101134474.html
Իրանն ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել և ուսումնասիրում է դրանք
Իրանն ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել և ուսումնասիրում է դրանք
Sputnik Արմենիա
Թեհրանը հայտարարել է, որ իր բանակցային դիրքերից չի նահանջի։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T18:17+0400
2026-04-18T18:17+0400
2026-04-18T18:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412991_0:38:1600:938_1920x0_80_0_0_f14f0700ac7651560651a28a7a33ce19.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ից բանակցությունների նոր առաջարկներ է ստացել. դրանք փոխանցել է Պակիստանի գլխավոր շտաբի պետը Թեհրան կատարած այցի ընթացքում: Իրանական կողմն ուսումնասիրում է այդ առաջարկները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ չի նահանջելու իր դիրքերից և զիջումների չի գնալու, իսկ զինադադարի պայմանը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, կրակի դադարեցումն է։ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները: Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե դրա համար Թեհրանին չեն վճարել: Իրանի իշխանությունները վճարի ներդրման մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412991_88:0:1511:1067_1920x0_80_0_0_cfde3238d65b62815df98fea7fce977f.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, հրադադար
Թեհրանը հայտարարել է, որ իր բանակցային դիրքերից չի նահանջի։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ից բանակցությունների նոր առաջարկներ է ստացել. դրանք փոխանցել է Պակիստանի գլխավոր շտաբի պետը Թեհրան կատարած այցի ընթացքում: Իրանական կողմն ուսումնասիրում է այդ առաջարկները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ չի նահանջելու իր դիրքերից և զիջումների չի գնալու, իսկ զինադադարի պայմանը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, կրակի դադարեցումն է։
Իրանը նաև մտադիր է վերահսկել Հորմուզի նեղուցով երթևեկությունը մինչև պատերազմի ավարտը: Հրադադարի պահպանման դեպքում այդ երթուղին կբացվի ժամանակավորապես և միայն առևտրային նավերի համար, դրանով անցումը կլինի Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո և թույլտվությամբ: «Թշնամի երկրների» ռազմանավերի ու նավերի վրա այս պայմանը չի տարածվում։ Նավագնացության ցանկացած խոչընդոտ Թեհրանը կհամարի հրադադարի խախտում։ Նեղուցով ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները սպառնալիք կհամարվեն։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները: Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե դրա համար Թեհրանին չեն վճարել: Իրանի իշխանությունները վճարի ներդրման մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։