ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է մասնակցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է մասնակցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է մասնակցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների գարնանային հանդիպումներին և քննարկումներ ունենալ միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի ընթացիկ պորտֆելը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ընդգծվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրում համաֆինանսավորման հեռանկարը։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի հետ քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորություններին։

Էդգար Մկրտչյանը հանդիպել է նաև Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի փոխնախագահ, կորպորատիվ քարտուղարի հետ և անդրադարձել Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտական փուլին, մասնավորապես՝ Ընկերակցային խմբի ընտրությանը և համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։ Քննարկվել են նաև բանկի հնարավոր ներգրավվածությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները։

ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել բյուջետային աջակցության ծրագրի առաջընթացին, բանկային հատվածում իրականացված ներդրումներին, ինչպես նաև նոր հնարավոր համատեղ ծրագրերի ֆինանսավորման հեռանկարներին։

Moody’s վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները և տնտեսական համագործակցության շրջանակում արձանագրված դրական միտումները։

Հանդիպումների ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները:

Leave a comment